Հունաստանի խորհրդարանը գլխավորել է SYRISA-ANEL կոալիցիայի անդամ Նիկոս Բուցիսը: Հունական Protithema պարբերականի փոխանցմամբ, նրա օգտին քվեարկել է 297 պատգամավորներից 181-ը:
Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում, ԿԸՀ տվյալներով, հաղթել է նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կուսակցությունը: Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 26,8 % ձայն է ստացել:
Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրաքի կոալիցիան պետք է հաղթանակի, հակառակ պարագայում ամբողջ տարածաշրջանը կոչնչանա՝ իրանական ԻՐԻՆՆ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Եվրոպա ներգաղթյալների հոսքը դադարեցնելը որոշիչ խնդիր է, որ փորձում է լուծել Եվրահանձնաժողովը՝ ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կայուն կլիներ, եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին մնային իշխանության ղեկին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...